Երեկ ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց «Հայկական ժառանգության այգին»: Այգու բացմանը ներկա է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով մասնակցել է նաև այգու օրհնության արարողությանը:
Բացմանը ներկա են եղել նաև Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը և Բոսթոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն:
«Հայկական ժառանգության այգու» կառուցման համար ծախսվել է 2.2 մլն դոլար, այն կապող օղակ է դառնալու քաղաքի կենտրոնի և հյուսիսային հատվածի միջև: Այգին հիմնվել է ի պատիվ Միացյալ Նահանգներում ապրող գաղթականների, մասնավորապես, հայերի: