Home / Армения / Լուչեսկուն ինքնադրսևորվելու հնարավորություն կտա Մխիթարյանին

Լուչեսկուն ինքնադրսևորվելու հնարավորություն կտա Մխիթարյանին

Սեպտեմբերի 9-ին լրագրողների հարցերին է
պատասխանել «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն: Հանդիպումը
տեղի է ունեցել բաց մարզումներից առաջ, որին մասնակցում էին նաև թիմի նորեկները,
այդ թվում և հայաստանցի Հենրիխ Մխիթարյանը:

Խոսելով Մխիթարյանի մասին` «Շախտյորի» մարզիչն
ասել է. «Մեր թիմում առանձին առաջնորդներ չկան, փոխարենը ամբողջ թիմն է առաջնորդ:
Հուսով եմ, որ նա էլ այդպիսինը կդառնա, ինչի համար պետք է շատ աշխատի: Իսկ ես, իմ
կողմից, Հենրիխին ինքնադրսևորվելու հնարավորություն կտամ»:

«Շախտյորի» պաշտոնական կայքում տեղադրված
է Հենրիխ Մխիթարանի հարցազրույցը, որում խոսելով հիմնական կազմում հայտնվելու
համար մրցակցության մասին, ֆուտբոլիստն ասել է. « Բոլորն էլ գիտեն, որ իմ
մրացակիցը Ժադսոնն է: Նրա հետ մրցակցության մեջ մտնելը միայն օգտակար կլինի և ոչ
միայն թիմի համար, այլև իմ համար: Սա շատ կարևոր է»: