Հարավային Կալիֆորնիայի դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի ամերիկյան բանակում միասեռականների ծառայության արգելքը հակասահմանադրական է, հաղորդում է BBC-ին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների բանակում միասեռականների համար ակնհայտ արգելք չկա: Բանակում չեն կարող ծառայել միայն այն «բացահայտ փոքրամասնությունները», ովքեր բացահայտ հայտարարում են իրենց սեռական կողմնորոշման մասին: Ամերիկյան բանակում այս դա արտահայտվում է Don’t ask, don’t tell մոտեցմամբ, ինչը նշանակում է, որ ծառայողներին չեն հարցնում իրեցն սեռական կողմնորոշման մասին, իսկ վերջիններս էլ չեն բարձրաձայնում դա: Դատարանը որոշել է, որ նման մոտեցումը դեմ է խոսքի ազատությանն ու մարդու հիմնարար իրավունքներին:
Դեռևս ձմռանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված իր «Երկրի մասին» ուղերձում նշել էր, որ 2010 թվականի ընթացքում լուծելու է միասեռականների ծառայության հետ կապված խնդիրները:
«Կոնգրեսականների և զինծառայողների հետ աշխատելու ենք փոխել այն օրենքը, որն ամերիկացի միասեռականներին արգելում է ծառայել հայրենիքին` իրենց ով լինելու պատճառով»,- խոստացել էր Օբաման: