ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժավել է ինտերնետի պետական վերահսկողություն իրականացնելու գաղափարից: Նման հայտարարություն նախագահն արել է Յարոսլավլում Համաշխարհային քաղաքական Ֆորումի ժամանակ, հաղորդում է «Интерфакс»-ը:
Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունն այս պահին չի զբաղվում համացանցով. ինտերնետն ապրում է իր կանոններով:
Ինտերնետային ԶԼՄ-ները սկսել են կարևոր դեր խաղալ ռուսաստանցիների կյանքում, ասել է նախագահն ու հավելել, որ ինքն անձամբ հազվադեպ է հեռուստացույց դիտում: