Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության և այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը:
Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ և եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին»:
Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: