Երևանում Բրիտանական Դեսպանատունը և Փոփոխությունների Թատրոնը հայտարարել են ֆորում-թատրոնի համար գրված պիեսների մրցույթ:
Պիեսները պետք է նվիրված լինեն հակամարտությունների խաղաղ կարգավորմանը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում և միտված երկուստեք առկա բացասական կարծրատիպերը մեղմելուն, նշված է Բրիտանական Դեսպանատունը և Փոփոխությունների Թատրոնի համատեղ հաղորդագրության մեջ:
Լավագույն պիեսը կբեմադրվի Փոփոխությունների Թատրոնի կողմից:
Հեղինակը կարժանանա դրամական պարգևի՝ 100,000 դրամ: