Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը մեկնաբանել է Ղարաբաղի բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջան տեղափոխելու փաստը, հաղորդում է 1news.az-ը:
Նրա խոսքերով` հարցի քննարկումը ժամանակավոր է հետաձգվել, և ադրբեջանական կողմն այս քայլին գնացել է այն պատճառով, որ հոկտեմբերին Ղարաբաղի ազատագրված շրջաններ է այցելելու միջազգային դիտորդական խումբը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ:
«Այս առաքելության արդյունքերի հիման վրա, որին մասնակցելու են ԵԱՀԿ բոլոր հանձնաժողովների և կառույցների ղեկավարներն ու փորձագետները, միջազգային գնահատական կտրվի: Սա կլինի առաջին միջազգային այցը 2005 թվականին ԵԱՀԿ-ի կողմից իրականացված այցից հետո: Սպասվող միջազգային այցը ներառելու է փորձագետների և բարձրաստիճան խորհրդականների խումբ, այդ թվում` UNHCR-ի և ՄԱԿ-ի այլ կառույցների ներկայացուցիչների»,- նշել է Պոլուխովը: