Home / Армения / Ադրբեջանը մեծացնում է շանտաժի չափաբաժինը. Իսկանդարյան

Ադրբեջանը մեծացնում է շանտաժի չափաբաժինը. Իսկանդարյան

Վերջերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վրա
գրանցված միջադեպերը, ըստ Կովկասյան ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իսկանդարյանի,
Ադրբեջանի կողմից շանտաժի մակարդակի բարձրացման արդյունք է:

«Շանտաժի մակարդակը հասել է իր գագաթնակետին:
Որպեսզի ինչ-որ ձևով մեծանա շանտաժի չափը, Ադրբեջանին անհրաժեշտ են նման տեսակի
միջադեպեր»,–բացատրել է փորձագետը:

«Բացի այդ, Ադրբեջանում սպասվում են
խորհրդարանական ընտրություններ, և եթե ուշադիր լինենք, թե ինչպես է փոխվում վիճակը
ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, կարելի է տեսնել, որ հրադադարի խախտում տեղի է
ունենում գրեթե միշտ»,- հայտարարել է Իսկանդարյանը:

«Կոնսոլիդացումը դեռևս ոչ մեկին չի խանգարել», –
նշել է նա:

Քաղաքագետի կարծիքով,
հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներից հետո, Ադրբեջանի կողմից
նմանատիպ քայլերը վկայում են ադրբեջանական իշխանությունների ջղաձգումների մասին: