ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի կողմից բանաձևի հետ կանչելն ավելի շատ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և մեծ տերությունների աշխատանքի արդյունքն էր, քան Հայաստանի Հանրապետության գործունեության:
Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Կովկասյան Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, ՄԱԿ-ում նման հարց լուծելն անհնարին է:
«Ադրբեջանի կողմից հարցի` Միացյալ Ազգերի Կազմակերպության ամբիոն տեղափոխելն ավելի շատ կապ ունի Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ. դա չի արվել հարցի կարգավորման իրական լուծման համար»:
«Եթե ուզում ես հարց լուծել կամ գոնե ավելի չվատացնել իրավիճակը, – նշել է Իսկանդարյանը,- այն պետք է լուծել այն ձևաչափի մեջ, որտեղ այն առկա է` անկախ այն բանից, թե որքան վատն է տվյալ ձևաչափը»:
«Իսկ եթե ուզում ես որոշակի քարոզչական դիվիդենտներ, այդ դեպքում հարցը կարելի է տեղափոխել ՄԱԿ, կամ ուր պատահի: Մեծ տերությունների ինչ՞ին են պետք քարոզչական դիվիդենտներ»,- իր խոսքը եզրափակել է քաղաքագետը: