Ամերիկացի գիտնականները, մի շարք ուսումնասիրություններ կատարելով, եկել են այն եզրահանգման, որ թեյը վնասում է անոթներին:
Բժիշկները հետազոտել են տարբեր տարիքի 76 հազար կանանց հիվանդության պատմությունները և հաստատել են, որ օրական 4 բաժակ թեյի օգտագործումը 78% -ով ավելացնում է անոթային հիվանդությունների, մասնավորապես, արտրիտի զարգացման հավանականությունը: Այս հիվանդությունը քայքայում է մկանաթելերն ու անոթները և 70% դեպքերում դառնում հաշմանդամության պատճառ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ թեյի հետ կապված նոր բացահայտումերը կօգնեն արտրիտի բուժման համար նոր դեղամիջոցներ գտնել, հաղորդում է Vrach.tv-ն: