ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) հայտարարությամբ են հանդես եկել տարածաշրջան կատարած վերջին այցի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, համանխագահները սեպտեմբերի 6-9-ը այցելել են Բաքու, Երևան և Սեփանակերտ: Համանախագահները ԵԱՀԿ անձնական ներակայացուցիչ Անջեյ Կասպրշիկի և երկու կողմերի զինվորական պատասխանատուների հետ միասին ոտքով հատել են սահմանը և ժամանել Ստեփանակերտ: Համանախագահների այս քայլը միտված է երկու կողմերին ցույց տալ, որ 1994 թվականի հրադադարի մասին կնքած պայմանագիրը անհրաժեշտ է խստորեն պահպանել:
Նրանք նշել են, որ կողմերը պետք է կառուցողական վերաբերմունք ցուցաբերեն ծրագրի իրականացման հարցում, որպեսզի դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ համագումարին հստակ առաջընթաց գրանցվի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերի հետ քննարկել է նաև դիտորդություն իրականացնելու հարցը, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին: Նրանք մի քանի մանրամասներ են ներակայցրել այդ առաքելության վերաբերյալ և հայտնել են, որ մոտ ապագայում նախապատրաստական աշխատանքները կհասցվեն ավարտին:
Համանախագահները ևս մեկ անգամ կողմերին կոչ են արել պահպանել զինադադարի ռեժիմը և զսպվածություն ցուցաբերել, խուսափել հրապարակային հայտարարություններից:
Համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից` ՄԱԿ-ի վեհաժողովից բանաձևը հետ կանչելու փաստը: Միաժամանակ, նրանք նշել են, ԵԱՀԿ Մինսկի խումբը կանի ամեն հնարավորը` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Մինչ տարածաշրջան վերադառնալը և դիտորդական առաքելություն իրականացնելը համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, այնուհետև` Նյու Յորք: