ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 12 ամսով երկարացրել է արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը երկրում հաստատվել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո:
«Ահաբեկչության սպառնալիքը, որն էլ հանգեցրել է արտակարգ իրավիճակի ռեժիմի հաստատմանը, պահպանվում է: Ուստի անհրաժեշտ եմ համարում 2001 թվականի սեպտեմբերի 14-ին հաստատված ռեժիմը շարունակել ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ից հետո`հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի հավանականությունը», – նշված է Կոնգրեսին ուղղված նախագահի ուղերձում:
Արտակարգ իրավիճակի ռեժիմը նախագահին լրացուցիչ իրավական առավելություններ է տալիս, որոնք նա ամեն վայրկյան կարող է կյանքի կոչել: