Home / Հայաստան / Ղուրանը, այնուամենայնիվ, այրեցին

Ղուրանը, այնուամենայնիվ, այրեցին

Ամերիկյան Թենեսի նահանգի երկու քահանա սեպտեմբերի 11-ին այրել են Ղուրանի երկու օրինակ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆլորիդայի եկեղեցու քահանա Թերի Ջոնսը մտադրություն էր հայտնել նյույորքյան ահաբեկչության օրը հրապարակավ այրել Ղուրանը: Ջոնսն իր հայտարարության համար խիստ քննադատության էր ենթարկվել մահմեդական աշխարհի կողմից, ինչի արդյունքում հրաժարվել էր իր մտադրությունից:  

Այնուամենայնիվ, շաբաթ օրը ամերիկացի երկու քահանա իրենց տան բակում այրել են Ղուրանի մեկական օրինակ, իսկ նրանցից մեկն իսլամն անվանել է «կեղծ կրոն»:

Մահմեդականների սուրբ գիրքն անարգանքի է արժանացել նաև Մանհեթընի փողոցներում, որտեղ սեպտեմբերի 11-ին սգո արարողություն էր անցկացվել 2001թ. ահաբեկչության զոհերի հիշատակի առթիվ, որն այս անգամ ուղեկցվում էր փլուզված աշտարակների վայրում մզկթի կառուցման դեմ:  

Reuters-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցներից մեկը Ղուրանից մի քանի էջ պոկել և այրել, իսկ մյուսը պոկված էջերով անվայել ժեստեր էր անում: