Թուրքիայում ավարտվեց բասկետբոլի աշխարհի առաջնությունը, որը մինչև վերջին հանդիպումը հաճելի լարվածության մեջ պահեց երկրպագուներին: Եզրափակիչ խաղում ԱՄՆ-ը հավաքականը մրցեց տանտերերի` Թուրքիայի ընտրանու հետ: Ուժերը, իհարկե, անհավասար էին, և Թուրքիայի հավաքականը հանդիպման մեկնարկից ապավինեց սեփական երկրպագուների ագրեսիային և մրցավարների վրա գործադրվող ճնշմանը: Սկզբում այս ամենը արդյունք էր տալիս, և Թուրքիան անգամ առաջ անցավ հաշվի մեջ` 17-14: Սակայն արդեն երկրորդ քառորդի միջնամասում Բասկետբոլի ազգային լիգայի գերաստղ Կևին Դյուրանտի դիպուկ նետումների շնորհիվ ամերիկացիները 10 միավորով առջևում էին` 31-21: Ամեն ինչ պարզ դարձավ երրորդ քառորդում, երբ Դյուրանտն իրացրեց իր 7-րդ երեքմիավորանոց նետումը` հաշիվը դարձնելով 48-32: Այդ պահին Թուրքիայի ընտրանին խաղում էր առանց իր առաջատար Հիդայեթ Թուրքօղլուի, ով ծնկի վնասվածքի պատճառով նստել էր պահեստայինների նստարանին:
Ամերիկացիների կազմում բացառիկ արդյունք էր ցույց տվել Դյուրանտը, ով 48-32 հաշվի ժամանակ հավաքել էր իր թիմի միավորների կեսից ավելին` 26-ը:
Դրանից հետո Դյոիրանտին մարզիչներրը հանգիստ տվեցին և միջև հանդիպման վերջ նա հավաքեց ընդհանուր առմամբ 28 միավոր, իսկ ԱՄՆ-ը ընտրանին խաղը հեշտությամբ հաղթանակի հասցրեց` 81-64:
Նշենք, որ 1994 թվականից սա ԱՄՆ-ը հավաքականի առաջին չեմպիոնի կոչումն է:
Երրորդ տեղի համար պայքարում Լիտվայի հավաքականը պարտության մատնեց սերբերին: