Ավստրալիայի համալսարաններից մեկի իրավաբան Ալեքս Ստյուարթը Ղուրանից և Աստվածաշնչից մի քանի էջ է այրել: Այս քայլով աթեիզմի կողմնակիցը «համերաշխություն» է հաստատել մահմեդականների և քրիստոնյաների միջև, հաղորդում է MIGnews.com-ը:
Սուրբ գրքերից մի քանի էջ պոկելով` Ստյուարթը ծխախոտ է պատրաստել և ծխել, ինչի ընթացքում արտաբերել է «Սուրբ եմ» արտահայտությունը: Փաստաբանն իր գործողությունները նկարահանել է և 12 րոպե տևողությամբ հոլովակ է պատրաստել «Աստվածաշունչ թե՞ Ղուրան. նրանցից որն է ավելի լավ այրվում» վերնագրով: