Home / Հայաստան / Բրայզայի հարցով քվեարկությունը Սենատի իրավասության ներքո է. դիվանագետ

Բրայզայի հարցով քվեարկությունը Սենատի իրավասության ներքո է. դիվանագետ

«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթացիկ տարվա մայիսին Ադրբեջանում Ամերիկայի դեսպանի պաշտոնում առաջարկել էր Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Այս պահին Սենատը քննարկում է այս հարցը: Քվեարկությունը դեռ չի կայացել», -հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը, հաղորդում է APA-ն:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ սահմանադրության համաձայն` դեսպանի պաշտոնի թեկնածուին առաջադրում է նախագահը, իսկ Սենատը հաստատում է ընտրությունը:

Ինչ վերաբերում է քվեարկության ժամկետներին, ապա դա, Սթերլինգի խոսքերով, Սենատի իրավասության ներքո է: