Վրաստանի վրա Ռուսաստանի կողմից հարձակման իրական վտանգ է կախված, Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Վրաստանը չի կարող հարձակում գործել Ռուսաստանի վրա, այնինչ Ռուսաստանի համար անպաշտպան Վրաստանն իսկական գայթակղություն է մեր կառավարությունն ուժով փոխելու համար»,- նշել է Սահակաշվիլին:
Նրա խոսքերով` ամեն անգամ, երբ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն իր թեկնածությունն է առաջադրում նախագահի պաշտոնին, փորձում է պատերազմ սկսել: Իսկ առջևում 2012 թվականի նախագահական ընտրություններն են:
Նախագահի խոսքերով` նման բարդ իրավիճակում Թբիլիսին հույս ունի, որ Միացյալ Նահանգները ձեռք կմեկնեն պաշտպանական միջոցներ ձեռնարկել:
Այն հարցին, թե արդյոք նախագահը զգում է, որ ԱՄՆ-ն աչքաթող է արել Վրաստանը, Սահակաշվիլին բացասական պատասխան է տվել` ասելով, որ մինչ օրս Վաշինգթոնը սատարել է Թբիլիսիին: Սահակաշվիլիի կարծիքով` Վրաստանը «փորձադաշտ» է ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար: