Home / Армения / Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը «մոռացել է» մասնակցել հանրաքվեին

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը «մոռացել է» մասնակցել հանրաքվեին

Քեմալ Քիլիչդարօղլուն` Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Հանրապետական
Ժողովրդական կուսակցության առաջնորդը, հայտարարել է, որ ինքը չի քվեարկել սեպտեմբերի
12-ի սահմանադրական բարեփոխումների փաթեթին վերաբերող հանրաքվեի ժամանակ, քանի որ
այն ընտրատարածքում, որտեղ ինքը պետք է քվեարկեր, խառնաշփոթ վիճակ էր տիրում: Այս մասին հաղորդում է Hurriyet-ը:

«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ կուսակից
ընկերներից, եթե հիասթափեցրել եմ նրանց»,-կիրակի օրը տեղի ունեցած մամուլի
ասուլիսի ժամանակ ասել է Հանրապետական Ժողովրդական կուսակցության նախագահը:

«Ես պարտավոր էի ստուգել ընտրողների գրանցամատյանը մինչ
ընտրությունները, բայց ես չէի կարող անել դա, քանի որ չափազանց շատ էի զբաղված
հանրաքվեից առաջ ընթացող քարոզարշավի ժամանակ
»,- ասել է նա և
ավելացրել, որ իր անունը հանված է եղել ընտրողների ցուցակից առանց իր գիտության:

Հիշեցնենք, որ Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը
կոչ էր անում սահմանադրական բարեփոխումների փաթեթին դեմ քվեարկել: