Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Մուրաթ Քարայիլանը կիրակի իսպանական El Mundo թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ «իսպանական տարբերակը հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք», հաղորդում է AFP գործակալությունը:
«Եթե մենք Կատալոնիայի նման ինքնավարություն ձեռք բերենք, ապա մենք մեր զենքերը կհանձնենք Միացյալ Ազգերի կազմակերպությանը»,- նշել է Քարայիլանը:
Կուսակցության առաջնորդը ցանկություն է հայտնել Կատալոնիայի օրինակով ինքնավարության շրջանակներում անկախ ոստիկանություն և խորհրդարան ունենալ:
Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցությունը օգոստոսի կեսին հրադադարի պայմանագիր էր կնքել թուրքական կողմի հետ, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 20-ին:
Վերջին տարիներին ընթացքում Թուրքիայի կառավարական զորքերի և քրդականզինյալների միջև զինված բախումների հետևանքով 45 հազար մարդ է զոհվել: