Home / Армения / Թուրքիայում կողմ քվեարկեցին սահմանադրական բարեփոխումների փաթեթին

Թուրքիայում կողմ քվեարկեցին սահմանադրական բարեփոխումների փաթեթին

Թուրքիան կողմ քվեարկեց սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Համաձայն նախնական արդյունքների` սեպտեմբերի 12-ին կայացած քվեարկության արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացված փաթեթի օգտին քվեարկեց մասնակիցների 58 տոկոսը:

Ընդհանուր առմամբ, մասնակցությունը կազմել է 77,8 տոկոս, ինչը բավական բարձր ցուցանիշ է անգամ Թուրքիայի համար:

Համաձայն բարեփոխումների փաթեթի` Թուրքիայում պետք է փոփոխության ենթարկվի դատական համակարգը: Մասնավորապես, փոփոխություն է կատարվելու Սահմանադրական դատարանի ու Դատախազների և դատավորների բարձրագույն խորհրդի համակարգում: Բացի այդ, փաթեթում ընդգրկված են եղել բարեփոխումներ, որոնք պետք է ուղղված լինեն կանանց և երեխաների իրավունքների ամրապնդմանն ու ընդլայնմանը: