Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով Դումայի ֆինանսների և բյուջետային հանձնաժողովի անդամ է, հարկեր է վճարում ԱՄՆ-ի պետբյուջե, քանի որ ԱՄՆ-ում սոցիալական ապահովագրության քարտ ունի: Ինչպես պարզել են ՌԴ հարկային մարմինները, բացի այդ, Եղիազարյանն ԱՄՆ-ում ունի անշարժ գույք, որը Ռուսաստանում գրանցված չէ:
Ինչպես հաղրոդում է Life News-ը, պատգամավորի` անշարժ գույք ունենալու փաստը հաստատել են նաև ամերիկյան համապատասխան ծառայությունները: Եղիազարյանը Ռուսաստանում չի գրանցել նախորդ տարի Լոս-Անջելեսում գնված տունը, որի արժեքն է 355 հազար դոլար:
Պատգամավորը ԱՄՆ-ում ունի սոցիալական ապահովագրության համար, ինչը նշանակում է, որ նա կամ ԱՄՆ քաղաքացի է, կամ այդ երկրի գրին-քարտ ունի: Երկրի Դաշնային ծառայության անվանացուցակում Եղիազարյանը գրանցված է 579-21-4738 համարի տակ:
Նշենք, որ համաձայն Ռուսաստանում գործող օրենքի, այն անձանց, ովքեր այլ երկրի քաղաքացի են կամ այդ երկրների կացության անձնագիր ունեն, արգելվում է զբաղեցնել պետական պաշտոններ: