Սեպտեմբերի 15-ից Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկում է Ռուբեն Զարյանի 100-ամյակին նվիրված Շեքսպիրյան փառատոնը, որով էլ սկիզբ է դրվում աշնանային թատերաշրջանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ դերասան Արա Դեղտրիկյանը խոսել է Շեքսպիրյան թատերաշրջանի մասին և հայտնել, որ Սունդուկյանի թատրոնը կներկայացնի «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացումը: Դերասանի խոսքերով` այս ներկայացումը Մակբեթի թեմայով մյուս բեմադրություններից տարբերվում է վառ երևակայությամբ և ռեժիսորական լավ աշխատանքով: Նա ընգծել է, որ այս ներկայացումը պետպատվեր է և հովանավորվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
Փառատոնի շրջանակներում իրենց ներկայացումներով հանդես կգան նաև արտերկրյա թատերական խմբեր, ինչպես օրինակ` Փիթեր Բրուքի թատրոնը, Ուկրաինայից, Իտալիայից թատերախմբեր: Հայաստանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական Դրամատիկական թատրոնը հանդես կգա «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք արդիական են շեքսպիրյան ներկայացումները մեր օրերում, Արա Դեղտրիկյանն ասել է, որ դասականից ավելի արդիական ոչինչ չի կարող լինել` առավել ևս Շեքսպիրի նման մեծությունը: