Home / Հայաստան / Ռուսաստանցիներն ամաչում են իրենց երկրի համար

Ռուսաստանցիներն ամաչում են իրենց երկրի համար

Ռուսաստանի բնակչության մեծ մասը (64%) երբեմն ամաչում է իրենց երկրի համար: Այս մասին են վկայում «Հանրային կարծիք» հիմնադրամի անցկացրած համառուսական հարցման արդյունքները:

Բնակչության 39%-ը հաճախ է ամոթ ապրում Ռուսաստանի համար, իսկ 25%-ը` երբեմն:

Այս ամենի պատճառը, ըստ հարցման մասնակիցների, երկրում սոցիալական ցածր մակարդակն է: Բնակչության 25%-ի մոտ ամոթի զգացում են առաջացնում ցածր աշխատավարձերը, սոցիալական անապահովությունը և ուժեղ սոցիալական շերտավորումը:

Ռուսաստանցիների 6%-ն ամաչում է մարզական ոլորտում ձախողումների համար, 5%-ին անհանգստացնում է գործազրկությունը, իսկ 4%-ը մտահոգված է տնտեսության վիճակով, ինչպես նաև իշխանությունների ոչ բավարար աշխատանքով և քաղաքական գործիչների անվայել պահվածքով:

Հարցման մասնակիցների  3%-ը անդրադարձել են կոռուպցիային, անօրինականությանը, բնակչության շրջանում տարածված ալկոհոլիզմին և բարձր գներին:

Միևնույն ժամանակ պարզվել է, որ բնակչության 60%-ը հպարտ է Ռուսաստանով: Ռուսաստանցիների 21%-ը հպարտություն է զգում մարզական հաղթանակների համար, 4%-ը հպարտ է իր ազգային պատկանելությամբ, 3%-ը` ռուսական բանակով, իսկ 2%-ը` երկրի ղեկավարությամբ: