Ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան կարող է զրկվել Ուկրաինայում ունեցած ձեռնարկության իր բաժնետոմսերից: Երկրի դատախազությունը փորձում է պետական ժառանգության հիմնադրամ վերադարձնել ալյումին արտադրող տեղական ամենամեծ ձեռնարկությունը` Զապորոժյեի ալյումինի ձեռնարկությունը, գրում է ուկրաինական Дело թերթը:
Ձեռնարկության ազգայնացման մասին որոշումը կարող է ընդունվել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Կիևի դատարանը հաջորդ ամսվա ընթացքում կլսի Գլխավոր դատախազության հայցը` ձեռնարկությունը պետական ժառանգության հիմնադրամին վերադարձնելու վերաբերյալ: Դատախազությունը պահանջում է չեղյալ համարել բաժնետոմսերի 68%-ի վաճառքի պայմանագրերը, որոնք պատկանում են Դերիպասկային: