Գլխավոր / Армения / «Հայկական ժամանակ». Սասուն Միքայելյանը նոր առողջական խնդիրներ ունի

«Հայկական ժամանակ». Սասուն Միքայելյանը նոր առողջական խնդիրներ ունի

Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Նա շաբաթը մի քանի անգամ սրտի տագնապ է ունենում, գլխացավերը ճակատային հատվածում մշտական են, իսկ մի ոտքն արդեն անաշխատունակ է դարձել:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Միքայելյանի սրունքի տակ ոսկոր է աճում (ի թիվս պատերազմի ժամանակ ստացած բազմաթիվ բեկորային վնասվածքների, նրա ոտքի այդ հատվածը ևս վնասվել էր) և բժիշկները նշել են, որ աճող ոսկորը պետք  է հեռացվի լազերային ճանապարհով: Քաղբանտարկյալը, որն այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոց ՔՀԿ-ում և անազատության մեջ գտնվելու ընթացքում 3 անգամ վիրահատության է ենթարկվել` մի անգամ գլխի շրջանում, 2 անգամ` սրտի, 4 ամսվա ընդմիջումից հետո  անցյալ շաբաթվա վերջին տարվել է «Էրեբունի» հիվանդանոց: Հետազոտվել է միայն գլխի շրջանը: Պատասխանը կստացվի, ամենայն հավանականությամբ, այսօր:

Tekali Taxi