Home / Армения / «Ժամանակ». Գեներալը զբաղված է ՊՆ գույքի ապօրինի առևտրո՞վ

«Ժամանակ». Գեներալը զբաղված է ՊՆ գույքի ապօրինի առևտրո՞վ

Օրաթերթը ներկայացնում է «բանակային» ևս մեկ պատմություն:

Լոռու մարզի Թեժ լեռ հատվածում, որը գտնվում է Վանաձորից Դիլիջան գնացող ճանապարհի սկզբնամասում, այժմ զինապահեստներ են կառուցում: Մեր տեղեկություններով` այդ տարածքը մի քանի տարի առաջ չնչին գներով սեփականաշնորհել են Դուցի հրամանատար Հակոբ Հարությունյանն ու այն ժամանակվա կորպուսի հրամանատար Արշալույս Փայտյանը (այդ ժամանակ նույնիսկ մի քանի հոգու` այլընտրանքային ծառայություն անցնող ասպիրանտների սպանեցին): Հետո այդ սեփականացված տարածքը կրկին վաճառեցին պաշտպանության նախարարությանը: Հարց` ի՞նչ նպատակով է ժամանակին օտարվել խնդրո առարկա տարածքը, ինչո՞ւ `հետո վերավաճառվել, և որքա՞ն գումարով:Արդյո՞ք սա ՊԲ բարձրաստիճան սպայակազմի կողմից որդեգրված և հանցակազմ պարունակող արարք չէ», – հարցեր է բարձրացնում «Ժամանակը»: