ԱՄՆ-ն որոշել է արգելել իրանական գորգերի ներմուծումը Միացյալ Նահանգներ: Արգելքն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 29-ից:
Իրանի արտահանման և ներմուծման սեկտորի ղեկավար Աքբեր Հերիսչին հայտարարել է, որ այդ որոշումն անակնկալ էր Թեհրանի համար: Նրա խոսքերով` այս պահին գորգերի մեծ քանակություն պահվում է ԱՄՆ մաքսատանը:
Գորգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունները մտահոգված են, քանի որ նման որոշում կարող են ընդունել և եվրոպական պետությունները, հաղորդում է IRNA-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր պաշտոնավարման ընթացքում նման որոշում էր ընդունել, որն ուժի մեջ է եղել 14 տարի: