ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մոտ քսան րոպե խոսեց իր անցած քաղաքական ուղու մասին, նշեց, թե ինքը ինչ մեծ գործ է արել անկախության համար:
Ավանդական ելույթից հետո Հայրիկյանն անդրադարձավ Հայաստանի օրհներգին և դրա բառերն անվանեց անհեթեթություն, ապա ասաց, որ սեպտեմբերի 21-ն ինքը Անկախության օր չի համարում:
Այնուհետև պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում արդեն մի քանի օր թեժ քննարկումների առարկա դարձած տեսանյութի մասին, որում հայկական բանակի համազգեստով մեկը հարվածում և նսեմացնում է երկու երիտասարդի, Հայրիկյանը պատասխանեց.
«Բախտ ունեմ լսելու, բայց այդ կադրերը չեմ տեսել: Իսկ դա տեղի է ունենաւոմ անկախությունից, ժողովրդավարությունից հեռանալու պատճառով»,- նշեց Պարույր Հայրիկյանը: