Հայաստանում անգլերեն խոսել իմացող պատմաբաններից և լրագրողներից պետք է խումբ կազմվի, նրանք պետք է գնան Աղթամար, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնեն, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես Թուրքիան է ներկայացնում:
Նման հայտարաությամբ այսօր լրագրողների հանդիպման ժամանակ հանդես է եկել թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա կարծիքով` այսպիսով հնարավոր է «փչացնել թուրքական խրախճանքը և CNN-ով հնչեցնել մեր տեսակետը»:
«Եթե մենք չգնանք և չխոսենք, ապա դա կանի այնտեղ գտնվող ինչ-որ մեկը` խոսելով Թուրքիայի օգտին», – ասել է Շաքարյանը: