Հայ Ազգային Կոնգրեսի համակրգող Լևոն Զուրաբյանը Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել
է, որ սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ այլ հարցերի
թվում ընդդիմության ներկայացուցիչները անդրադառնալու են Ադրբեջանի ՄԱԿ–ում ներկայացված բանաձևին:
«Հնարավոր է, որ մենք մինչ այդ հանդես գանք մեր ալտերնատիվ քաղաքական քայլերով, առաջարկներով այն մասին, թե ինչպես պետք է գործեր արտաքին գործերի գերատեսչությունը: Մենք հիմա բոլոր հարցերում աշխատում ենք կատարել ստվերային կառավարության դերը: Ցանկացած բնագավառում մենք հանդես ենք գալիս մեր ալտերնատիվ առաջարկներով»,- ասել է Լևոն Զուրաբյանը և հավելել, որ իր այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալու է նաև այդ թեմային: