Հյուսիսային Օսիայի ապօրինի գաղթականների դեմ պայքարող բաժնի փորձագետ 37-ամյա Ալան Կուպեևը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու մեջ:
Հետաքննությունը պարզել է, որ 2010 թվականի մայիսին Կուպեևը մեքենաների հսկողության «Нижний Зарамаг» կետում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, գումար է վերցրել և Հայաստանի քաղաքացուն ազատել է թղթաբանական պատասխանատվությունից:
Կուպեևը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման, հաղորդում է Regions.ru-ն: