Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ըստ էության, դատական իշխանությունների դեմ էր ուղղված, և, նրանց ոտքի տակից հողը հանելով, վնաս հասցվեց նաև ռազմական իշխանությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Կարելի է ենթադրել, որ սրանից հետո Թուրքիայում ռազմական հեղաշրջումերի հաճախականությունը կնվազի», – եզրափակել է նա: