Home / Армения / Ջոլիի նոր տատուն Բրեդ Փիթի «էքսկլյուզիվն» է

Ջոլիի նոր տատուն Բրեդ Փիթի «էքսկլյուզիվն» է

Հոլիվուդյան դերասանահի Անջելինա Ջոլին իր մարմնի վրա 13-րդ տատուն է դաջել: Ջոլին հրաժարվել է լրագրողներին ցույց տալ ազդրի ներսի մասում դաջված տատուն` ասելով, որ այն միայն իր ամուսնու` Բրեդ Փիթի համար է նախատեսված:

Ջոլիի մարմնի տարբեր հատվածներում տարբեր նշանակության տատուներ կարելի է տեսնել: Պարանոցին հռոմեական 13 թիվն է, որը խորհրդանշում է ֆեմինիստների կարգախոսը` «Իմացիր քո իրավունքները»: Ձախ ուսին հիերոգլիֆներ են, իսկ ձախ ազդրի վրա` մեծ սև խաչ:

Նշենք, որ Ջոլիի մարմնի 3 տատուները նվիրված են իր նախկին ամուսին Բիլի Բոբ Թորնթոնին: Ամուսնալուծությունից հետո դերասանուհին մարմնից ջնջել է «Բիլի Բոբ» տատուն` վրայից այլ նկար անելով: