Ֆրանսիայի գրախանութներում մոտ ժամանակներս կհայտնվի երկրի նախագահի կնոջ` Կարլա Բրունիի կյանքի մասին պատմող «Կարլա. գաղտնի կյանք» գիրքը, որը լի է Բրունիի կյանքի մանրամասներով, տարբեր տեսակի պատմություններով և հումորային դրվագներով: Այս գիրքը իսկական ցնցում կլինի Ելիսեյան պալատի աշխատակիցների համար, գրում է La Stampa թերթը:
Գրքի հեղինակը լրագրող Բեսմա Լաուրին է: Վերջերս La Stampa շաբաթաթերթը գրքից հատվածներ է տպագրել, որոնք, հավանաբար, Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ վրդովմունքի պատճառ են դառնալու:
«Լաուրին ուսումնասիրել է Կարլա Բրունիի անցած ճանապարհը` սկսած օրորոցից: Լրագրողը հարցազրույցներ է վերցրել նրա դայակից, ընկերներից, փեսացուներից, անգամ բժիշկներից:
Արդյունքում`ձևավորվում է հաշվարկով առաջնորդվող կնոջ կերպար, ով փորձում է իշխանության գլուխ կանգնած մարդու նոր կերպար կերտել: Բայց նա նման չէ այն կնոջը, որ հիմա փորձում է լինել` համեստ, հանգիստ, միամիտ», – գրում է թերթը:
Ծանոթանալով գրքի բովանդակությանը` հնարավոր է հստակ տեսնել, թե ինչպես է Բրունին պայքարել Սարկոզիի նախկին կնոջ դեմ և ինչ հարաբերություններ է ունեցել լրագրողների հետ:
Գրքում նշված է մի երիտասարդ լրագրողին տված հարցազրույցի մասին, որի ընթացքում «Կարլան աստիճանի վրա է բարձրանում, պահարանից գիրք վերցնելու համար` դրանով իսկ հնարավորություն ընձեռելով լրագրողին տեսնել իր ներքնազգեստը»: