Երեքշաբթի Թեհրանում ընթացող Իրան-Աֆրիկա համաժողովի բացման ժամանակ` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանն ու Աֆրիկան մտադիր են նոր աշխարհ ստեղծել, որը փոխարինելու է նախկին գաղութատեր երկրների և ստրկատերերի կողմից ձևավորած աշխարհը, հաղորդում է MNA-ն:
Այս երկօրյա համաժողովին մասնակցում են աֆրիկյան ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Սենեգալի և Մալավիի նախագահները: Համաժողովը նվիրված է քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանը:
Իրանի նախագահի խոսքերով` Իրանի և աֆրիկյան երկրների միջև համագործակցությունը պետք է զարգացնել:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր փորձը փոխանցել աֆրիկյան պետություններին», – ասել է Ահմադինեժադը: