«Հայռուսգազարդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 15-ից մինչև 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան և Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ն կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: «ՀայՌուսգազարդի» նշում է նաև, որ գազի մատակարարման դադարեցումը սպառման շուկայում որևէ փոփոխության չի հանգեցնի, քանի որ կօգտագործվեն Աբովյանի ստորգետնյա պահուստային համակարգի վառելիքի պաշարները: Աբովյանի ստորգետնյա պահուստային համակարգ 1-1,5 ամիս կարող է մեր հանրապետությունն ապահովել գազով:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանը հայտարարել էր, որ գալիք ամիսների ընթացքում կավարտվեն Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի սակագների վերաբերյալ բանակցությունները:
Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գազի գները 37,5%-ով բարձրաձել էին: 10 հազար քառակուսի կուբոմետր ծավալով գազ օգտագործող ընկերությունների համար գազի գինը 13%-ով էր բարձրացել, ինչի հետևանքով 1000 քառակուսի կուբոմետր գազի գինը 243,13 դոլարի է հասել, նախկին 215 դոլարի փոխարեն:
«Գազպրոմի» այն հայտարարույթունից հետո, ըստ որի ընկերությունը մտադիր է սակագնի եվրոպական տարբերակին անցնել, Բելառուսում, Հայաստանում և Մոլդովայում նախատեսվում է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի բարձրացում: