Երեկ մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի 2010/211թթ. մրցաշրջանը: Առաջին խաղային օրվա ընթացքում պայքարի մեջ մտան առաջին 4 խմբերի ներկայացուցիչները: Առանց անակնկալ չստացվեց. մասնավորապես, նախորդ մրցաշրջանի հաղթող «Ինտերը» մրցակցի հարկի տակ չկարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգայի նորեկ հոլանդական «Տվենտեին»: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում հանդիպումը գոլազուրկ ոչ ոքիով ավարտեց «Գլազգո Ռեյնջերսի» հետ: Ամենից հաջող հանդես եկան իսպանական ակումբները. «Վալենսիան» մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով պարության մատնեց թուրքական «Բուրսասպորին», իսկ «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ հունական «Պանատինաիկոսի» նկատմամբ:
Արդյունքներ.
A խումբ
Տվենտե – Ինտեր 2:2
Գոլեր` Յանսեն 20, Միլիտո 30 (ինքնագոլ) – Ուեսլի Սնեյդեր 13, Սամուել Էտո’Օ 41
Վերդեր – Տոտենհեմ 2:2
Գոլեր` Ուգու Ալմեյդա 43, Մարկո Մարին 48 – Պետրի Պասանեն 12 (ինքնագոլ),Փիթեր Քրաուչ 18
B խումբ
Օլիմպիկ, Լիոն – Շալկե 04 1:0
Գոլ` Բաստոս 21
Բենֆիկա – Հապոել Թել-Ավիվ 2:0
Լուիզաո 21, Օսկար Կարդոսո 68
C խումբ
Բուրսասպոր – Վալենսիա 0:4
Գոլեր` Ռիկարդու Կոշտա 16, Արիտց Ադուրից 41, Պաբլո Էրնանդես 68, Ռոբերտո Սոլդադո 76
Մանչեսթեր Յունայթեդ – Գլազգո Ռեյնջերս 0:0
D խումբ
Բարսելոնա – Պանատինաիկոս 5:1
Գոլեր` Լիոնել Մեսսի 22, 45, Դավիդ Վիլյա 33, Պեդրո Ռոդրիգես 78, Դանի Ալվես 90+3 – Սիդնեյ Գովու 20
Կոպենհագեն – Ռուբին 1:0
Գոլ` Դամե Ն’Դոյե