Home / Армения / Իրանի ղեկավար օղակներում սկանդալի պատճառը հայերն են

Իրանի ղեկավար օղակներում սկանդալի պատճառը հայերն են

Որոշ տեղեկությունների համաձայն` կտրուկ սրվել են հարաբերությունները Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքիի միջև, ում սատարում են խորհրդարանի հզոր խմբավորումները:

Ըստ աղբյուրների` Ահմադինեժադն ու իր թիմակիցները վերջին ամիսներին սկսել են անկախ արտաքին քաղաքականություն վարել` առանց երկրի ԱԳՆ-ի կամ խորհրդարանի մասնակցության, հաղորդում է MIGnews-ը:

Ինչպես հայտարարել է Մանուչեր Մոթաքին, նա  դիտարկում է Իրանի նախագահի նման գործողությունները որպես անձնական վիրավորանք: Նա նաև սպառնացել է հրաժարական տալ: Իրանցի պատգամավորներն էլ նախազգուշացրել են Մահմուդ Ահմադինեժադին, որ Մոթաքիի հրաժարականն «անպատիժ չի մնա»: Նրանք նաև պնդել են, որ նախագահը, ինչպես և մյուսները, պարտավոր է հետևել իսլամական սահմանադրության դրույթներին և գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի կարգադրումներին:

Նշենք, որ Մոթաքիի և Ահմադինեժադի միջև լարվածությունն սկսվել է ավելի վաղ, երբ նախագահի օգնականներից մեկը, ելույթ ունենալով միջազգային համաժողովին, հիշատակել է Հայոց ցեղասպանության փաստը: Այդ հիշատակումն ափերից հանել էր Անկարային, իսկ արդարանալու բաժինն ընկել էր Մոթաքիի վրա: