Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ:
Նույն օրը նախարար Քուշկյանը հանդիպում է ունեցել ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ստորագրվել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև փոխըմբռնման Հուշագիր: Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Հարություն Քուշկյանը հանդիպում է ունեցել նաև անվանի բժիշկ, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ, այցելել մանկական անհետաձգելի վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի տարբեր բաժանմունքներ, ծանոթացել աշխատանքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: