Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ հանդիպելու են ԱՄՆ-ում: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն:
«Համանախագահները նույնպես մեկնելու են Վաշինգթոն խորհրդակցությունների նպատակով: Այդ խորհրդակցություններն անցկացվելու են Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ, ինչից հետո մենք մեկնելու ենք Նյու Յորք` կողմերի հետ հանդիպելու համար»,- ասել է Բրադտկեն:
Նրա խոսքերով` համանախագահները հանդես են գալու«նոր գաղափարներով»:
«Նախորդ շաբաթ մենք կողմերին ներկայացրել ենք այդ գաղափարները: Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին մենք մտադիր ենք կրկին տարածաշրջան այցելել»,- հավելել է ամերիկացի համանախագահը: