Home / Հայաստան / Նորմալ երկրներում դրամական պարգև են տալիս. Սեֆիլյանը բանակային հոլովակի մասին

Նորմալ երկրներում դրամական պարգև են տալիս. Սեֆիլյանը բանակային հոլովակի մասին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձել է վերջերս youtube.com կայքում տեղադրված աղմկահարույց բանակային տեսահոլովակին:

«Նորմալ երկրներում համապատասխան մարմինները հայտարարում են դրամական պարգև և անվտանգությունն են ապահովում այն քաղաքացիների, ովքեր կհայտնեն, թե ով է պատրաստել այդ տեսանյութը», – ասել է Սեֆիլյանը:

Նա հավելել է, որ «մեր աննորմալ երկրում Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ կպատժվեն նույնիսկ տարածողները»:

«Փաստորեն, եթե քննության արդյունքում պարզվի, որ այդ կադրերը համապատասխանում են իրականությանը, ապա, դուրս է գալիս, որ ՊՆ-ն իր առաջին հայտարարությամբ մարդկանց կոչ է արել կոծկելու իրողությունը, նշանակում է ակնհայտ հանցագործության է մղել», – հավելել է Սեֆիլյանը: