Home / Армения / Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցումից

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցումից

Ռուսաստանյան պետական Transneft գազային ընկերության տնօրեն Նիկոլայ Տոկարևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների արդյունքում Սև ծովի և Միջերկարական ծովի միջև Սամսուն-Ջեյհան նավթատարի կառուցման նախագիծն առայժմ կյանքի չի կոչվի, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Տոկարևի խոսքերով` այժմ իրենք աշխատելու են մեկ այլ `միջբալկանյան գազամուղի կառուցման նախագծի վրա:

«Իհարկե, միջբալկանյան գազամուղն ավելի հարմար նախագիծ է: Մենք այս նախագծի հետ կապված արդեն շատ բաներ ենք արել և կարող էինք անգամ կառուցման աշխատանքները սկսել տարվա ընթացքում, թեև բավական շատ հարցեր կային կապված տեղափոխման ծախսերի հետ, որոնք բարձր էին»,- ասել է Տոկարևը:

Անցյալ շաբաթ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով թուրք լրագրողի հարցին, ասել էր, որ Ռուսաստանը Թուրքիայի վարչապետին խոսք է տվել և Թուրքիայի հետ համատեղ մասնակցելու է գազամուղի կառուցմանը:

Anadolu-ն նշում է, որ թուրքական կողմը, հիմք ընդունելով վարչապետի խոսքերը, թերահավատորեն է մոտենում Տոկարևի հայտարարությանը: