75-ամյա դերասանուհի Սոֆի Լորենը կրկին մասնակցել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթին, բայց այս անգամ Լորենը հատուկ հրավիրված հյուր: Հենց նա է հաղթանակի թագը դրել 19-ամյա Ֆրանչեսկա Տեստասեկայի գլխին:
Սոֆի Լորենը մասնակցել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթին 1950 թվականին և արժանացել է «Միսս էլեգանտություն» հատուկ կոչմանը:
Դերասանուհին հաճախ է կատակում`ասելով, որ արդեն չի կարող ամեն օր մի ափսե մակարոն ուտել: Լորենը չի թաքցնում նաև իր տարիքը:
«Արդյո՞ք հնարավոր է խաբել ժամանակին: Չեմ վախենում մեծանալուց: Ես երկրորդ երիտասարդություն եմ բացահայտել»:
Իսկ ահա իր գեղեցկության գաղտնիքը Սոֆի Լորենը կապում է սպորտի և լավ տրամադրության հետ: