Քանի որ ընտրություներով Հայաստանում ոչինչ չի փոխվի, իշխանափոխության հասնել հնարավոր չէ, ապա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է հնարավորինս անկեղծ, բարոյական և վճռական մարդկանց խումբ ձևավավորել, որը դուրս կլինի կուսակցական ձևաչափից և կառաջնորդի մեր ժողովրդին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեֆիլյանը նշել է, որ կուսակցությունների դարն արդեն անցել է և միայն այդպես կարելի է ճիշտ ճանապարհով շարժվել:
Սեֆիլյանը նշել է, որ այդ խումբը պետք է այնպիսի ծրագիր ներկայացնի, որը կբխի ժողովրդի սրտից, և այնպես կներակայցնի այդ ծրագիրը, որ ստանա այդ նույն ժողովրդի վստահությունը:
«Այնուհետև պետք է աշխատանքներ տարվեն հասարակությանը մոբիլիզացնելու համար: Եվ եթե խաղաղ ցույցերի, ակցիաների ժամանակ իշխանությունները փորձեն ուժ գործադրել, ապա այդ խումբը պետք է համարձակություն ունենա ժողովրդին պաշտպանվելու կոչ անելու համար»,- ասել Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչ վերաբերում է Լևոն Տեր Պետրոսյանի դերին այդ խմբի ձևավորման գործում, ապա Ժիրայր Սեֆիլյանը նշել է.
«Պետք չէ այդ մարդուց շատ բան պահանջել: Նա, վերադառնալով ակտիվ քաղաքականություն, արդեն իսկ շատ մեծ բան է արել, արթնացրել է հասարակությանը: Կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանն իր ներդրումը կարող է ունենալ այս գործում, իսկ հիմա գործելու մեր տեսակի ժամանակն է»: