Երեքշաբթի Ֆրանսիայի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի արգելել է հասարակական վայրերում փարանջա կրել:
Օրինագծին դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր: Օրենքն ուժի մեջ կմտնի վեց ամիս անց, եթե այն չվիճարկվի Ֆրանսիայի Սահմանադարական դատարանում:
Օրենքը խախտողները պատժվելու են 150 եվրո տուգանքի չափով, ընդ որում` փողոցում փարանջան կանանց վրայից չեն հանելու, այլ ոստիկանական բաժանմունք են ուղեկցելու` նրանց ինքնությունը պարզելու համար:
Իսկ այն տղամարդիկ, ովքեր կստիպեն իրենց կանանց փարանջա կրել, կբանտարկվեն: