Այսօր առավոտյան հայկական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, ըստ որի «Արմավիա» ավիաընկերությունը մի քանի չվերթ է հետաձգել կուտակված պարտքերի պատճառով:
«Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան Epress.am-ի հետ զրույցում այս լուրերն անվանել է «հիմարություն»:
«Տեխնիկական խնդիր է եղել, որն արդեն հարթվել է. թող նման լուրեր չտարածեն»,-ասել է Նանա Ավետիսովան:
Նրա խոսքերով` այս պահին տեղի է ունենում ուղևորների հաշվառում:
Նշենք, որ համաձայն zvartnots.am կայքում տեղադրված չվացուցակի, «Արմավիան» այսօր առավոտյան 3 չվերթ է իրականցրել Մոսկվա, Թբիլիսի և Ցյուրիխ ուղղություններով: