Home / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Տեսանյութում պատկերված սադիստի ինքնությունը հայտնի է

«Չորրորդ ինքնիշխանություն». Տեսանյութում պատկերված սադիստի ինքնությունը հայտնի է

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանն արդեն հայտնի է, թե ով է այդ սադիստը, ով յութուբյան աղմկահարույց տեսանյութում ստորացնում է երկու շարքային զինվորի, գրում է օրաթերթը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն, հիմա Պնախարարության վերնախավը մտորում է ինչպես հասարակությունից գաղտնի պահել նրա անուն-ազգանունը: Մտավախության պատճառն այն է, որ այս սադիստի ինքնության հրապարակայնացմամբ, հնարավոր է, հասարակության մեջ թշնամանքի նոր ալիք ահագնանա` կապված կլանի և անպատժելիության հանգամանքի հետ: