Գազի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքնված համաձայնագիրը, ըստ որի 2010 թվականի ընթացքում Ռուսաստան մատակարարվող գազի ծավալը կհասնի 1 միլիարդ քառակուսի կուբամետրի, իսկ 2011 թվականին` 2 միլիարդ քառակուսի կուբամետրի, որևէ ազդեցություն չի ունենա Nabucco-ի համար մատակարարվող գազի ծավալների վրա: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Nabucco Gas Pipeline International GmbH-ի տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը:
Նա նաև նշել է, որ Nabucco-ն Եվրոպա ներմուծվող գազի ծավալներում մեծ փոփոխություններ չի մտցնի: «Բայց սա գազի ներմուծման այլընտրանքային աղբյուր է, ուստի ազդեցոթյուն կունենա շուկայի վրա` ծառայելով նրա դիվերսիֆիկացմանը»:
Միտչեկի խոսքերով` Nabucco-ն ազդելու է գների ձևավորման, մրցունակության և այլ չափորոշիչների ձևավորման վրա. «Սա շահեկան կլինի թե Ադրբեջանի, թե Եվրոպայի համար»:
Մեկնաբանելով ռուսաստանցի փորձագետների հայտարաություններն այն մասին, որ Nabucco-ի համար գազի ծավալները չեն բավականացնում, Միտչեկն ասել է. «Սա ռուսական կողմի կարծիքն, մենք հարցն այլ լույսի ներքո ենք դիտարկում»: