Աշխարհի խոշորագույն բրենդ-խորհրդատվական ընկերությունը` Interbrand-ը, հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների իր ավանդական ցուցակը:
Առաջատար եռյակը նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել. առաջին տեղում է Coca-Cola բրենդը, որը գնահատվում է 70,452 մլրդ դոլար: Երկրորդ տեղում IBM-ն է` 64,727 մլրդ դոլար: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Microsoft-ը, որի բրենդի արժեքը գնահատվում է 60,895 մլրդ դոլար: