Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Միլանի Linate օդանավակայանում տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում են իտալական ԶԼՄ-ը:
Արտակարգ վայրէջքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այս պահին Բերլուսկոնին և նրա օգնականները մեկ այլ ինքնաթիռի են սպասում, որով էլ կմեկնեն Բրյուսել` մասնակցելու Եվրամիության ոչ պաշտոնական գագաթաժողովին: